Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

Այլեքս փաստաբանական ընկերությունն արժանացել է Համաշխարհային բանկի խմբի շնորհակալագրին՝ «Doing Business 2018․  Բարեփոխումներ՝ աշխատատեղեր ստեղծելու նպատակով» զեկույցի պատրաստման գործում ունեցած ներդրման համար։

«Doing Business 2018․ Բարեփոխումներ՝ աշխատատեղեր ստեղծելու նպատակով» զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում 119 երկրների գործարարները նկատել են տեղական կարգավորող դաշտի բարելավումներ։ 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում զեկույցում, որն ուսումնասիրում է աշխարհի 190 երկրների տնտեսությունները, արձանագրվել է գործարար միջավայրի 264 բարեփոխում։ 2016–2017 թվականներին առավել տարածված են եղել բիզնես սկսելու և վարկ ստանալու ոլորտներում կարգավորող ընթացակարգերի բարդությունն ու ծախսերը նվազեցնելուն ուղղված բարեփոխումները։

Զեկույցում ներկայացված են չորս ուսումնասիրություններ՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, շինարարության թույլտվություններ ստանալու, գույքի գրանցման և անվճարունակության խնդիրների լուծման ոլորտներում, ինչպես նաև աշխատանքային շուկայի կարգավորման վերաբերյալ հավելված։

Համաշխարհային բանկի կողմից այս գնահատանքը ևս մեկ անգամ ամրապնդում է Այլեքս իրավաբանական ընկերության հանդեպ  միջազգային կառույցների ունեցած վստահությունը, ինչպես նաև նման կարևոր հարցում հանրությանն օգտակար լինելու ընկալումը։  «Doing Business» զեկույցի ցուցանիշները հսկայական ազդեցություն են ունեցել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների վրա։

Նման ներդրումներով մենք վերահաստատում ենք Այլեքս իրավաբանական ընկերության պատասխանատու հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը միջազգային նախագծերին։

DB armenia Doing Business 2018

Հեղինակ՝ Doing Business  
Հրապարակվել է՝ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին

[Ներբեռնել հիմա](http://www.doingbusiness.org/~/media/WBG/DoingBusiness/Documents/Annual-Reports/English/DB2018-Full-Report.pdf)