2023 թ-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը փոփոխվել է
Նվազագույն ամսական աշխատավարձի մասին 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 1-ին հոդվածում կատարված փոփոխությամբ 68000 դրամ սահմանված Նվազագույն ամսական աշխատավարձ փոփոխվել է, այն դարձել է 75000 ՀՀ դրամ։
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ է սահմանվել`
1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում`
ա. մինչեւ 24-ժամյա աշխատանքային շաբաթ` 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 500 դրամ:":
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ լրավճարները: :
Օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։