Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատվել է Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվը, դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը եւ պայմանները:



Նպատակ ունենալով ապահովել քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման ընթացքում վճարումների սահուն եւ ապահով իրականացման նախապայմանները` նախատեսելով հատուկ բանկային հաշիվ քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի համար, ինչպես նաեւ սահմանելով այդ հաշվում ներդրված միջոցների օգտագործման հստակ ուղղությունները, դեպքերը եւ պայմանները,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 1-ին կետը,
ղեկավարվելով "Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին" օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի "ե" կետով, "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել "Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվը, դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը եւ պայմանները" կանոնակարգ 4/23-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան

1. Սույն կանոնակարգը սահմանում է քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից բացվող հաշիվը` որպես հատուկ բանկային հաշիվ, ինչպես նաեւ կարգավորում է դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը եւ պայմանները:
2. Սույն կանոնակարգում օգտագործված "քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր" եւ "քրաուդֆանդինգի ծառայություն" հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված "Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները" Կանոնակարգ 4/07-ում եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշմամբ հաստատված "Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները" կանոնակարգ 5/11-ում կիրառվող նշանակությունները:

ԳԼՈՒԽ 2. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ

3. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշիվը Քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածով սահմանված հատուկ բանկային հաշիվ է, որը կարող է օգտագործվել միայն քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունների իրականացման համար:
4. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հաշվում առկա միջոցները չեն համարվում քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի սեփականությունը, դրանք չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի պարտավորությունների դիմաց կամ քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հաշվում առկա միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:

Հատուկ բանկային հաշիվը չի կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital