Ռուս – Ուկրաինական ռազմական բախումից օրեր անց սկսվեց և ներկայումս շարունակվում է Ռուսական և Բելոռուսական բիզնեսների տեղափոխումը Հայաստան։
Իսկ ինչ պատկեր է այս մասով Հայաստանում, առաջին 4-6 շաբաթների արդյունքով։
Նախ և առաջ կարևոր է արձանագրել, որ տեղափոխումը ընդհանուր առմամբ արդյունավետ է և ռուս և բելոռուս գործարարները կարողանում են գործունեություն ծավալել Հայաստանում՝ հարաբերականորեն հարմարավետ պայմաններով։
Իրավաբանական անձանց (ՍՊԸ, ՓԲԸ) գրանցման / Անհատ ձեռներեցների հաշվառման մասով։Գրանցման համակարգը գործում է բավականին արագ (գրանցումը/հաշվառումը տեղում կարելի է կատարել հաշված ժամերի ընթացքում, հնարավոր է նաև գրանցել հեռավար եղանակով՝ սովորական գրավոր կարգով տրված լիազորագրի հիման վրա), բյուրոկրատական քաշքշուկները հասցված են նվազագույնի, հնարավոր է գրանցման համար նախապես հերթագրվել էլեկտրոնային եղանակով, որպեսզի երկար չսպասել հերթերում։ Իրավաբանական անձանց գրանցման համար պետական տուրք չի գանձվում, անհատ ձեռներեցների հաշվառման համար գանձվում է 3000 ՀՀ դրամ (մոտ 7$) պետական տուրք։ Կնիքի առկայությունը պարտադիր չէ Հայաստանում։ Իրավաբանական անձանց հիմնադրման կամ անհատ ձեռներեցի հաշվառման համար բավարար է ռուսական ներքին կամ արտաքին անձնագրի առկայությունը։
Բանկային հաշիվների բացման մասով։
Այս առումով իրավիճակը հետևյալն է։ Հայաստանում գործող մոտ 2 տասնյակ բանկերը ռուսաստանցի հիմնադիր/տնօրեն ունեցող Հայաստանյան կազմակերպությունների համար հաշիվների բացման տեսանկյունից կարելի է բաժանել մի քանի խմբերի։
• 1-ին խմբին են դասվում այն բանկերը որտեղ հաշիվների բացումը կատավում է առանց որևէ խնդիրների, լրացուցիչ հարցերի և փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացման պահանջի։ Որպես կանոն մեկ աշխատանային օրվա ընթացքում։ Սակայն այս խմբում գտնվող բանկերիմասով հեռանկարային առումով առկա են որոշակի «մտահոգություններ» - արդյոք նման «լիբերալ» մոտեցումը հետագայում չի հանգեցնի բանկի նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման(թեև այս բանկերն իրենք հավաստիացնում են, որ նման սահմանափակումներ չեն գիրառվի)։ Այս խմբի բանկերում հաշիվների բացումը կարող է զուգորդվել 100-300 USD բանկային վճարումներով։ Ռուսաստան փոխանցումները կատարվում են հիմնականում ռուբլիով, իսկ արտերկրից արտարժույթի ստացման դեպքում նախապատվելի է համարվում եվրոն։
• 2-րդ խմբին են դասվում այն բանկերը որտեղ հաշիվների բացման գործընթացը տևում է 3-ից 10-օր։ Պահանջվում են տարբեր բնույթի փաստաթղթեր (առավել տարածվածներն են՝ երեք և ավելի ամսվա տարածքի վարձակալության պայմանագիր, ռուսաստանյան բիզնեսի եկամտի աղբյուրներն արտացոլող պայմանագրեր, ընկերության հիմնադիրների/տնօրենի կացության կարգավիճակ), նշված փաստաթղթերի ցանկը պարբերաբար փոփոխվում է։ Որպես կանոն նշված բանկերում հաշիվների բացումը նաև զուգորդվում է մինչև 300-500 USD բանկային վճարումներով։ Այս բանկերում, սակայն, բացված հաշիվների կարելի է դիտարկել ավելի հեռանկարային, նշված բանկերի նկատմամբ հնարավոր սահմանափակումների կիրառումը քիչ հավանական կարելի է համարել։
• 3-րդ խմբին են դասվում այն բանկերը որտեղ հաշիվների բացմանգործընթաց ընդհանրապես խորհուրդ չի տրվում սկսել,քանի որ նման հավանականությունը գնահատվում է շատ ցածր՝ հաշվի առնելով բանկերի խիստ բյուրոկրատական պահանջկոտությունը կամ այլ մոտեցումները(նշենք նաև, որ անգամ այս բանկերը ռուստանցի հիմնադիր/տնօրեններ ունեցող կազմակերպություններին հաշիվների բացման և սպասարկման մասով պաշտոնապես որևէ արգելքներ չունեն սահմանած, սակայն գործնականում հաշիվների բացումը խնդրահարույց է)։
Աշխատանքի թույլտվության մասով։
Ռուսատանի և Բելոռուսիայի քաղաքացիները՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն ազատված են աշխատանքի թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից։
Ռուսաստանի դաշնության քաղաքացիները Հայաստան կարող են այցելել և Հայաստանում գտնվել ռուսական ներքին անձնագրերով։
Հայաստանում կարող են ներքին անձնագրերով հաշվառվել բնակության վայրով, ստանալ Հանրային ծառայության համարանիշ (որն անհրաժեշտ է Հայաստանում հարկային հաշվառման, բանկային սպասարկման և այլ ոլորտներում)։
Բնակչության վերաբերմունք։
Ռուսատանի և Բելոռուսիայի քաղաքացիները Հայաստանում գտնում են բացարձակապես բարեհամբյուր և հյուրնկալ վերաբերմունք։ Խնդիր առկա չէ նաև տեղական բնակչությանև պետական տեղական ինքնակառավարման մարմիններին հետ ռուսերեն լեզվով շփվելու, մատուցվող ծառայություններից օգտվելու կամ առևտուր անելու ընթացքում։