2020 թվականի սեպտեմբերի 18-ին Սնանկության մասին ՀՀ օրենքում ընդունված փոփոխությամբ խստացվել է սնանկ ճանաչելու համար օրենքով պահանջվող պարտադիր պայմանները:

Այսպես, եթե նախկինում պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
եթե թույլ էր տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը /մեկ միլիոն ՀՀ դրամը/ գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ապա նոր փոփոխությամբ

Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` եթե թույլ էր տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը /երկու միլիոն ՀՀ դրամը/ գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց..:

Նույնը վերաբերում է նաև սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) ներկայացնելուն. պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով պետք է գերազանցեն պարտապանի ակտիվների արժեքը:

Փոփոխությունն ուժի մեջ է 12 հոկտեմբերի 2020թ-ից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital