Գովազդի մասին ՀՀ օրենքում 2020 թվականի հուլիսի 16-ին կատարված փոփոխությամբ կոնյակի գովազդը ևս կարգելվի:
Համաձայն Գովազդի մասին ՀՀ օրենքի 15 հոդվածի 5 մասի բ ենթակետի արգելվում է՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդ:
Նոր փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել 28 հուլիսի 2020 թվականին, սկսած 28 նոյեմբերի 2020թ-ից արգելվում է նաև տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը: