2020 թվականի հուլիսի 16-ին ընդունված օրենքով լրացում է կատարվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:
Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից` գործատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, "Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են հետևյալ ժամկետներում. 1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` երեք ամսվա ընթացքում. 2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` վեց ամսվա ընթացքում. 3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` ինը ամսվա ընթացքում. 4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` տասներկու ամսվա ընթացքում. 5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո` տասնհինգ ամսվա ընթացքում: 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: