Հայաստանի Հանրապետության կառավարությունը 9 հուլիսի 2020 թվականի N 1159-Ն որոշմամբ սահմանել է պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների եվ համապատասխան բնագավառների ցանկը:
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 9-ի
N 1159-Ն որոշման
ՑԱՆԿ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) դիվանագիտական ծառայության եւ հյուպատոսական գործունեության.
2) "Միջազգային պայմանագրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարցերի.
3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության.
4) Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների.
5) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման:
2. ՀՀ արդարադատության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման.
2) քրեակատարողական ծառայության.
3) պրոբացիայի.
4) սնանկության.
5) փաստաբանության.
6) հաշտարարության.
7) նոտարական գործունեության.
8) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման.
9) օտարերկրյա որդեգրման.
10) իրավաբանական անձանց պետական գրանցման եւ հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի).
11) զանգվածային լրատվության միջոցների հաշվառման.
12) անձնական տվյալների պաշտպանության.
13) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման.
14) նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության.
15) միջազգային իրավական փոխօգնության.
16) հակակոռուպցիոն քաղաքականության.
17) արխիվային գործի.
18) պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության կազմակերպման եւ համակարգման:3. ՀՀ ֆինանսների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումների.
2) բյուջետային գործընթացի.
3) գանձապետարանի գործունեության.
4) հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգի.
5) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների, իր կողմից լիցենզավորվող եւ ծանուցման ենթակա գործունեության տեսակների.
6) պետական մարմինների, պետական հիմնարկների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար ձեռք բերվող ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առավելագույն գների.
7) պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների հավաքագրման եւ սահմանման, ինչպես նաեւ շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման.
8) հաշվապահական հաշվառման, այդ թվում` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության.
9) թանկարժեք մետաղների շրջանառության պետական կարգավորման.
10) պետական պարտքի կառավարման.
11) հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտերին կամ ՀՀ կառավարության որոշումներին առնչվող հարցերի:4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) փոքր եւ միջին ձեռնարկատիրության.
2) որակի ենթակառուցվածքների (տեխնիկական կանոնակարգում, համապատասխանության գնահատում, ստանադարտացում, չափումների միասնականության ապահովում, հավատարմագրում) (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
3) ներդրումային քաղաքականության.
4) զբոսաշրջության.
5) արդյունաբերության, ձեռներեցության եւ գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման եւ ինովացիոն լուծումների ներդրման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ).
6) Եվրամիության հետ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության.
7) Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության, ինչպես նաեւ ԱՀԿ-ի համաձայնագրերի դրույթների եւ ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման.
8) Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության եւ միջազգային կազմակերպությունների առեւտրատնտեսական շրջանակներում գործունեության, ինչպես նաեւ ծրագրերի իրականացման.
9) պետություն-մասնավոր գործընկերության.
10) ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ երրորդ երկրների հետ արտաքին առեւտրի իրականացման.
11) մտավոր սեփականության պահպանության.
12) ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականության.
13) առեւտրի եւ ծառայությունների.
14) արդյունաբերության քաղաքականության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի եւ դրանցով գործարքների իրականացման (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
15) օրգանական գյուղատնտեսության.
16) բուսաբուծության, սերմնաբուծության, այգեգործության եւ բույսերի պաշտպանության (Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
17) հողերի օգտագործման (Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով) եւ մելիորացիայի.
18) ագրովերամշակման եւ պարենային անվտանգության.
19) անասնաբուծության (մեղվաբուծության, ձկնաբուծության), անասնաբուժության եւ բուսասանիտարիայի (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
20) գյուղատնտեսական խորհրդատվության եւ գյուղատնտեսության պետական աջակցության.
21) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի եւ կերի անվտանգության (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով), գյուղատնտեսական կոոպերացիայի:5. ՀՀ պաշտպանության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ).
3) զինվորական ծառայության, այդ թվում` զինծառայողի կարգավիճակի (զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական ապահովության (անհրաժեշտության դեպքում` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կամ իրավասու այլ մարմինների հետ համատեղ, իսկ բժշկական օգնության սպասարկման մասով` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ), զինծառայողների նյութական պատասխանատվության.
4) ռազմական դրության իրավական ռեժիմի (անհրաժեշտության դեպքում` ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների հետ համատեղ).
5) ներքին ծառայության, կայազորային ու պահակային ծառայությունների.
6) ռազմական ոստիկանության գործունեության.
7) այլընտրանքային ծառայության (անհրաժեշտության դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ):
6. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) սոցիալական աջակցության.
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ դրանից բխող ՀՀ կառավարության նորմատիվ որոշումներով կարգավորվող հարաբերությունների.
3) զբաղվածության օրենսդրության, ինչպես նաեւ օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման.
4) կենսաթոշակային ապահովության եւ պետական նպաստների, այդ թվում` ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնության երեխայի ծննդյան միանվագ, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում եւ թաղման նպաստների.
5) "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով սահմանված ամենամսյա պարգեւավճարների (անհրաժեշտության դեպքում` ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ).
6) հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների սոցիալական պաշտպանության եւ սոցիալական ներառման.
7) բժշկասոցիալական փորձաքննության (անհրաժեշտության դեպքում` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ).
8) հաշմանդամություն ունեցող անձանց, մասնագիտական եւ սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման.
9) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներով ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման (անհրաժեշտության դեպքում` պատասխանատու պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի հետ համատեղ).
10) տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի եւ սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման.
11) որոշակի բնակության վայր չունեցող անձանց կացարանով ապահովման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման.
12) ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի եւ դաստիարակության կազմակերպման.
13) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես, առանց ծնողական խնամքի մնացած եւ հաշմանդամ երեխաներին տրամադրվող անվճար եւ համայնքային ֆինանսավորմամբ, վճարովի եւ համավճարով սոցիալական այլընտրանքային ծառայությունների ստեղծման.
14) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության.
15) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում եւ սոցիալական ցերեկային կենտրոններում խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեության.
16) խնամատար ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ապահովման.
17) կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների (պետական ծրագրերի իրականացման), ինչպես նաեւ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հարցերով զբաղվող կազմակերպություններ գործունեության.
18) ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, երեխայի իրավունքի եւ լավագույն շահի պաշտպանությանն ուղղված իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների (անհրաժեշտության դեպքում` "Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին" ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինների հետ համատեղ).
19) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների (այդ թվում` հաշմանդամություն ունեցող) սոցիալական պաշտպանության եւ սոցիալական ներառման.
20) սոցիալական փաթեթի հատկացման (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման համակարգի իրավասու այլ մարմնի հետ համատեղ):7. ՀՀ առողջապահության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման (Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
2) բժշկական օգնության.
3) առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման.
4) մարդու եւ հանրության առողջության պահպանման.
5) հիվանդությունների կանխարգելման.
6) աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
7) առողջապահության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման.
8) մոր եւ մանկան առողջության պահպանման.
9) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման.
10) ռազմական դրության ժամանակ բժշկական օգնության եւ սպասարկման ապահովման.
11) հանրապետությունում արտադրվող եւ ներմուծվող դեղերի անվտանգության, որակի եւ արդյունավետության ապահովման, դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության (Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
12) հանրային առողջության եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման (Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
13) դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության (Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
14) դեղերի պետական գրանցման:8. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման, վերականգնման եւ վերարտադրության.
2) մթնոլորտի, ջրերի, հողերի ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի (Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով, հողերի մասով` անհրաժեշտության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ).
3) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների.
4) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման` ներառյալ հարմարվողականության.
5) հիդրոօդերեւութաբանական գործունեության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության.
6) բնական ռեսուրսների բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման.
7) շրջակա միջավայրի մոնիթորինգի.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման (Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
9) շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կադաստրների եւ ռեգիստրների.
10) շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների, պայմանագրերի եւ համաձայնեցումների.
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության.
12) էկոլոգիական գիտության, կրթության եւ իրազեկման:9. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) նախադպրոցական կրթության (Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
2) հանրակրթության (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթության), (Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
3) նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության (Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով),
4) միջին մասնագիտական կրթության (Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
5) բարձրագույն մասնագիտական կրթության.
6) ներառական կրթության (անհրաժեշտության դեպքում` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ).
7) հետբուհական կրթության, գիտական աստիճանաշնորհման համակարգի գործունեության եւ գիտական ու գիտամանկավարժական կադրերի որակավորման,
8) գիտական եւ գիտատեխնիկական գործունեության.
9) արտադպրոցական դաստիարակության.
10) լրացուցիչ (ոչ ֆորմալ եւ ինֆորմալ) կրթության.
11) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման.
12) պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման.
13) ոչ նյութական մշակութային ժառանգության.
14) թանգարանային գործի.
15) գրահրատարակչության.
16) գրադարանային գործի.
17) արվեստի բոլոր տեսակի եւ ձեւերի (կինոարվեստ եւ տեսալսողական այլ արվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտական արվեստ, արվեստի այլ ժանրեր).
18) մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման.
19) գեղարվեստական կրթության.
20) ֆիզիկական կուլտուրայի.
21) սպորտի.
22) երիտասարդության հարցերի.
23) հայերենի կիրառության:10. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) համայնքային ծառայության.
2) տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունների, ինչպես նաեւ համայնքի ավագանու լիազորությունների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացման.
3) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման.
4) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման.
5) տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի եւ համայնքների պաշտոնական կայքերի գրանցամատյանների վարման աշխատանքների.
6) համայնքների կողմից արտաբյուջետային գանձապետական հաշիվների բացման.
7) համայնքների զարգացման ծրագրերի մշակման մեթոդաբանության.
8) համայնքներին պետական բյուջեից բյուջետային փոխատվությունների. վարկերի, երաշխիքների տրամադրման.
9) միջհամայնքային միավորումների.
10) փախստականների եւ ապաստանի հարցերի.
11) հետընդունման (ռեադմիսիայի).
12) հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման.
13) աղբահանության եւ սանիտարական մաքրման (անհրաժեշտության դեպքում` Առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունների հետ համատեղ).
14) թափոնների կառավարման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ առողջապահության եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ համատեղ).
15) պետական գույքի կառավարման.
16) ընդերքի օգտագործման եւ պահպանության.
17) էներգետիկայի բնագավառի (էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման եւ ջերմամատակարարման համակարգեր) (Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
18) ջրային համակարգերի կառավարման եւ օգտագործման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ` խմելու ջրի ջրամատակարարման մասով).
19) ավտոմոբիլային տրանսպորտի, երկաթուղային տրանսպորտի (Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
20) միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների.
21) օդային տրանսպորտի.
22) քաղաքացիական ավիացիայի:11. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) կապի.
2) բարձր տեխնոլոգիաների.
3) թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, համացանցի (ինտերնետի), էլեկտրոնային ծառայությունների եւ էլեկտրոնային կառավարման ոլորտների.
4) փոստային կապի.
5) ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործման եւ կառավարման.
6) ռազմարդյունաբերության (անհրաժեշտության դեպքում` ՀՀ պաշտպանության նախարարության եւ (կամ) ՀՀ ոստիկանության եւ (կամ) ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ) եւ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության.
7) իր իրավասության սահմաններում լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման.
8) ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կամ ծառայությունների շահագործման եւ կառավարման:
12. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) քաղաքացիական պաշտպանության.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
3) հրդեհաշիջման, լեռնափրկարարական, վթարավերականգնողական ջրափրկարարական եւ փրկարարական այլ աշխատանքների.
4) հումանիտար արձագանքման գործողությունների.
5) պետական նյութական պահուստի.
6) սեյսմիկ անվտանգության.
7) հրդեհային անվտանգության (Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
8) տեխնիկական անվտանգության ապահովման (Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).
9) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման:13. Կադաստրի կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման.
2) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ գույքի գտնվելու վայրի հասցեների պետական գրանցման.
3) հողաշինարարության.
4) անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի կադաստրային գնահատման.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման ստուգման, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման.
6) երկրատարածական տվյալների եւ երկրատեղեկատվական համակարգերի (GIS):
14. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) միջուկային անվտանգության` միջուկային տեղակայանքների (հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում), միջուկային նյութերի հետ իրականացվող գործունեության.
2) ճառագայթային անվտանգության եւ պաշտպանության, էներգետիկայի, բժշկության, գիտության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության ու տնտեսության այլ ճյուղերում կիրառվող իոնացնող ճառագայթման աղբյուրների (ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, գեներացնող ճառագայթման աղբյուրներ), շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության.
3) ռադիոակտիվ թափոնների կառավարման.
4) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների.
5) վթարային պատրաստվածության (միջուկային եւ ճառագայթային վթարների տեղափակում եւ վերացում, բնակչության եւ անձնակազմի պաշտպանություն).
6) միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության եւ ռադիոակտիվ նյութերի փոխադրման (անհրաժեշտության դեպքում` ՀՀ ազգային անվտանգության եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ):15. Վիճակագրական կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության.
2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի.
3) Հայաստանի Հանրապետությունում համատարած հաշվառումների:
16. Քաղաքաշինության կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) տարածական պլանավորման, քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կազմման.
2) շինարարության.
3) քաղաքաշինական գործունեության (նախագծում, շինարարություն, թույլատրման համակարգ, համալիր փորձաքննություն, հետազննություն, լիցենզավորում, ճարտարապետական եւ մասնագիտական այլ գործունեություն).
4) բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման, արդիականացման.
5) երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման:
17. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պետական վերահսկողության իրականացման.
2) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգության եւ չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների եւ պայմանների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման.
3) վերահսկողության ոլորտում անհամապատասխանության դեպքում Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու լիցենզավորող մարմիններ միջնորդագրերի ներկայացման:18. Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) քաղաքաշինական վերահսկողության.
2) պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների եւ հողօգտագործման:
19. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) ազգային անվտանգության մարմիններում ծառայության.
2) սահմանապահ զորքերի գործունեության, ազգային անվտանգության մարմինների գործունեության.
3) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման.
4) պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության.
5) պետական սուրհանդակային կապի.
6) ահաբեկչության դեմ պայքարի (անհրաժեշտության դեպքում` ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ).
7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (անհրաժեշտության դեպքում` ՀՀ արտաքին գործերի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ).
8) ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների (անհրաժեշտության դեպքում` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող մյուս մարմինների հետ համատեղ):20. ՀՀ ոստիկանությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) ոստիկանությունում ծառայության.
2) ոստիկանության զորքերի գործունեության.
3) ոստիկանության կողմից գույքի եւ օբյեկտների պահպանության.
4) ոստիկանության պարեկապահակետային եւ ճանապարհապարեկային ծառայության.
5) ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի գործունեության, ձերբակալված եւ կալանավորված անձանց ոստիկանության կողմից ուղեկցման եւ պահպանման.
6) ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների.
7) վարչական հարկադրանքի միջոցների կիրառման.
8) ճանապարհային երթեւեկության.
9) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պետական գրանցման, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման համարանիշերի տրամադրման, տրանսպորտային միջոցի վերասարքավորման.
10) վարորդական վկայականի տրամադրման.
11) ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման.
12) բնակչության պետական ռեգիստրի.
13) քաղաքացիության հետ կապված հարցերի, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման եւ փախստականների փաստաթղթավորման.
14) օտարերկրացիներին ոստիկանության կողմից տրամադրվող մուտքի վիզաների եւ կացության կարգավիճակների տրամադրման, օտարերկրացիների արտաքսման.
15) ընտրողների ռեգիստրի վարման եւ ընտրողների ցուցակների կազմման.
16) քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության.
17) թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության ապահովման (անհրաժեշտության դեպքում` այլ իրավասու մարմինների հետ համատեղ).
18) ոստիկանության կողմից օրենքով պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության.
19) ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառման, բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման, բռնություն գործադրած անչափահասների ուղղորդման եւ մշտադիտարկման.
20) մասնավոր պահնորդական գործունեության.
21) անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու.
22) ոստիկանության օպերատիվ-տեղեկատու քարտադարանի, մատնադրոշմային քարտադարանի, հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման եւ գործունեության.
23) վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաեւ քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի հաշվառման, քրեագիտական հաշվառումների, ոստիկանության կողմից ԴՆԹ բնութագրերի հաշվառման.
24) ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում քաղաքացիներին բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման.
25) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող.
26) ոստիկանության կողմից լիցենզիաների եւ թույլտվությունների տրամադրման:
21. Պետական վերահսկողական ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) եւ ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ`
1) "Պետական վերահսկողական ծառայության մասին" ՀՀ օրենքի իմաստով պետական վերահսկողության:
22. Ըստ անհրաժեշտության` համատեղ պարզաբանում տրվում է այն դեպքում, երբ բացի սույն հավելվածում որեւէ բնագավառի համար սահմանված պատասխանատու մարմնի իրավասությանը վերաբերելուց, պարզաբանման ենթակա հարցը վերաբերում է նաեւ համատեղ պարզաբանում տվող մարմնի իրավասությանը: Տվյալ դեպքում պարզաբանում տրվում է մարմինների փոխադարձ համաձայնությամբ, եւ պարզաբանումը ստորագրվում է նրանցից յուրաքանչյուրի կողմից:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2020 թվական: