Գովազդի մասին 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքում կատարված փոփոխությամբ այսուհետ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման գովազդի բոլոր ձևերը:

Մասնավորապես Օրենքի 15-րդ հոդվածում ավելացվել է.
Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ` դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը:".
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված լրացմամբ սահմանվել է պատասխանատվություն.

Գովազդատուի և գովազդակրի կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:

Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020 մարտի 21-ից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital