Բազմաթիվ քննարկումներ անցած և հասարակության կողմից ոչ միանշանակ ընկալվող փոփոխությունն արդեն ընդունվել է:

Օրենքում փոփոխությունն ուժի մեջ է մտել 2019 թ-ի նոյեմբերի 30-ից: Այսուհետ յուրաքանչյուր վարորդ կարող է ներբեռնել հատուկ ծրագիր / այդ ծրագիրը դեռ գտնել չհաջողվեց/ , նկարել ձեր տրանսպորտային միջոցը /որն իր կարծիքով կատարում է իրավախախտում / և էլեկտրոնային հաղորդում ներկայացնել վարչական իրավախախտում կատարած լինելու վերաբերյալ:

Իսկ թե ի՞նչ խնդիր է այս փոփոխությամբ լուծվում. Այսուհետ բոլորը դառնալու՞ են օրինապաշտ վարորդներ. անընդհատ խոսվում է տուգանքների քանակը նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ ,, սակայն հիմնական գաղափարը թերևս ՛՛շատ տուգանք շատ գումար՛՛ տարբերակն է, բայց սա ամենաէականը չէ….
Մի կողմից անընդհատ օրենքներ է ընդունվում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, իսկ մյուս կողմից մարդու անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքելը օրինականացվում է, եթե նախկինում քաղաքներում և ճանապարհին տեղավորված բազմաթիվ տեսանկարահանող սարքավորումներն էին արձանագրում ձեր տեղաշարժը, ապա այդ գործին այսուհետև կլծվեն բազմաթիվ այլ շահագրգիռ քաղաքացիներ, որոնք ՛՛կաջակցեն՛՛ տուգանքների ավելացմանը: Միգուցե այդքան ամեն ինչ վատ չլիներ, եթե ապահովված լիներ պատշաճ երթևեկության համար անհրաժեշտ հիմնական պայմանները, օրինակ` որևէ տեղ քաղաքում կանգառ կատարելու կամ կայանելու հնարավորություն լիներ կամ երբեմն անհասկանալի և իրար հակասող տեղադրված նշանները, գծանշումները բերվեին սահմանված տեսքի… հարցերը շատ են, իսկ թե իրականում ի՞նչ հարց է լուծելու քաղաքացուն ճանապարհային ոստիկանի լիազորություններով օժտելը և այլ անձանց անձնական կյանքը օրինական տեսագրելը… ապագայում նոր փոփոխություններով, եթե անվճար դասընթացներ լինեն ճանապարհային խախտումների վերաբերյալ ավելի շատ տուգանքներ կլինեն կամ կարելի է առաջարկել օրինականացնել մասնավոր խուզարկուի աշխատանքը, բազմաթիվ աշխատատեղեր կարող են բացվել, բացի այդ տեղագրելն արդեն արգելված չէ…
Փոփոխությամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական եւ տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաեւ Բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Սա հավանաբար այն դեպքի համար, երբ որևէ մեկն իր առաքելությունը կդարձնի ձեր տեղաշարժը հսկելու և տուգանքների չափն ավելացնելու գործը:
Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա անձին, նրա ներկայացուցչին եւ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը:
Վարչական մարմինը այնուհետև պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո` մեկօրյա ժամկետում` ֆիզիկական անձին Բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital