2019 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված օրենքով /ուժի մեջ է մտել 2019թ-ի հոկտեմբերի 5-ից/ փոփոխություն է կատարվել քաղաքացիական օրենսգրքում:
Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:
Կատարված փոփոխությամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն` այսուհետ ՍՊԸ միակ մասնակից կամ միակ հիմնադիր կարող է հանդիսանալ նաև մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:
Նույն սահմանափակումն առկա էր նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում, որը նույնպես վերացվել է: