Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 58 Հոդվածի Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Այսինքն` հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի, որը նշանակում է, որ պահումը կարող է լինել ինչպես 10%, այնպես էլ 20,30 կամ նույնիսկ 50%:
Պահման չափը հայեցողական է, այսինքն` թողնված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշմանը:
Սահմանափակումը չի կիրառվում, եթե`
1) բռնագանձվում է ալիմենտ.
2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
2019 թվականի սեպտեմբերի 10-ին-ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել 58 հոդվածում, մասնավորապես 58-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
"Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ տրվող տեղեկանքի հիման վրա, կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital