24 սեպտեմբերի 2019 թ. ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հօգուտ Այլեքս փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումի:
Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էր Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնինը:
Արամ Խաչատրյանը ներկայացնում էր մեր վստահորդ Սեվակ Հաճի Հակոբյանին, որի դատական պաշտապանության իրավունքները անհիմն սահմանափակվել էին ՀՀ դատարանների կողմից:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը օրենքը կիրառել էր այնպիսի եղանակով, որն առաջացնում էր Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում: Իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես չէր քննել գործը՝ վերադարձնելով այն հայցվորին:
ՀՀ Սահամանադրական դատարանը ևս մեկ անգամ փաստեց, որ դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, արդյունքում չապահովելով դատարանի մատչելիության իրավունքը... և այլն:
Արդյունքում որոշվեց, որ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են որոշմամբ նշված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ