2019 թվականի մայիսի 8-ին ընդունված օրենքով լրացում է կատարվել Գովազդի մասին ՀՀ օրենքում, որն ուժի մեջ է մտել 2019թ-ի հունիսի 1-ից:

Գովազդի մասին 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
16. Արգելվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 189.18-րդ հոդվածով

Կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital