2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքով  օրենսգիրքը լրացվել է 80.1-ին հոդվածով, որը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` "Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո:":
Դատարանների նախագահների խորհուրդը մինչև 2018թ-ի մարտի 18 սահմանելու է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի, ինչպես նաեւ կատարողական թերթի ներկայացման կարգ` համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital