Ֆիզիկական անձինք կարող են ստանալ ՀՎՀՀ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 27 ապրիլի 2017 թվականի N 430-Ն որոշմամբ սահմանել է ֆիզիկական անձանց /ԱՁ չհանդիսացող/ հարկային մարմնում հաշվառման կանգնելու հետ կապված կարգը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական ՀՎՀՀ ստանալու համար դիմում են հարկային մարմնին: Հարկ վճարողների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել  հարկային մարմնում հաշվառման հետևյալ կարգը`  
Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձեւով եւ կարգով լրացված դիմումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
Անկախ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց` հարկային մարմինն անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառում է հարկային մարմնում, եթե նրանք կրում են օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital