Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26 –ի որոշմամբ անդրադարձել է ճանապարհային ոստիկանության կողմից նշանակվող տուգանքներին. Մասնավորապես այն հարցին թե արդյո՞ք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտը պետք է նշում պարունակի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի մասին, որի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Գաղտնիք չէ, որ ՃՈ կողմից ուղարկով տուգանքների որոշումները միայն վերացական հղումներ են պարունակում որևէ խախտման առկայության վերաբերյալ առանց մանրամասնելու թե հատկապես ինչ կոնկրետ իրավախախտում է թույլ տվել վարորդը. Առավել տարածված է օրինակ հետևյալը. նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ … ..յանը …..2017 թվականին Երևան քաղաքի … փողոցների խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները: Այս օրինակում ակնհայտ է , որ թեև նշվում է որևէ կատարվել է կանգառ կատարելու որևէ խախտում, սակայն չի մասնավորեցվում կամ հղում չի պարունակում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված կանգառի կոնկրետ կանոնը սահմանող իրավական նորմին:
Ուստի այսուհետ ճանապարհային ոստիկանության այն որոշումները, որոնք կկայացվեն առանց կոնկրետ կանոն նշելու կամ հղման, ենթակա են անվավեր ճանաչման վարչական դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանի որոշումը ստորև