2017 թվականի փետրվարի 9-ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը վերաբերում է վարձակալության պայմանագրի դատական կարգով լուծում պահանջելու  Վարձակալի իրավունքի , եթե վարձատուն թույլ է տվել վարձավճարի վճարման խախտումներ:

Նախկին իրավակարգավորմամբ Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը` պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը.

Նոր փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի մարտի 11-ից Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը` պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ անընդմեջ երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝Օրենսգիրք) կատարված փոփոխությունը պայմանավորված է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության ճշգրտմանը և առավել հստակեցմանը: Գործող իրավական կարգավորումը Վարձատուին վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծման  իրավունք է տալիս Վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ցանկացած երկու անգամ վարձավճարն ուշացնելու դեպքում` ընդ որում` չսահմանափակելով ուշացված օրերի քանակը, որը նշանակում է, որ այն կարող է լինել նույնիսկ մեկ օր: Օրինակ` վարձատուի և վարձակալի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր  10 տարի ժամկետով.  վարձակալը սահմանված վարձավճարը մեկ օրով ուշացրել է պայմանագրի գործողության երկրորդ ամսում, և մեկ անգամ էլ մեկ օրով հինգերորդ տարվա երկրորդ ամսում. Նշված օրինակում ծագում է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վարձատուի  իրավունքը, որը անբարենպաստ իրավիճակի մեջ կարող է դնել վարձակալին` հաշվի առնելով վարձակալված տարածքում վերջինիս կողմից կատարված ներդրումները և գործարար համբավը: Մինչդեռ    փոփոխությամբ ավելացվում է «անընդմեջ» բառը, որի դեպքում Վարձակալի կողմից երկու անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության վերաբերյալ և որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital