ՃՈ չվճարված տուգանքի չափերը չեն ավելանալու

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 305 հոդվածում կատարված փոփոխությունը ուժի մեջ է մտելու 2017թ-ի մարտի 30-ից, որով վերացվել է Ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված և չվճարված տուգանքների չափերի ավելացման դրույթները: Նախկինում 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում էր 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում էր 50 տոկոսով:

Նոր փոփոխությամբ ՃՈ կողմից /այդ թվում տեսանկարահանող սարքերով հայտնաբերված/ նշանակված և Չվճարված տուգանքի չափերը այսուհետ չեն ավելանալու, բացի այդ փոփոխությունները   տարածվում է նաև այն անձանց նկատմամբ, ովքեր տուգանք  վճարելու պարտավորություն են ունեցել մինչև փոփոխության ուժի մեջ մտնելը, սակայն չեն լրացել վերոնշված 30 և 60 օրյա ժամկետները:

Նոր փոփոխությամբ նաև երկարացվել ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու համար դիմում ներկայացնելու հնարավորության ժամկետը, եթե նախկինում  տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում էր ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, ապա նոր փոփոխությամբ ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով դիմում կարելի է ներկայացնել որոշումը ստանալուց երեսնօրյա ժամկետում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital