Այլեքս փաստաբանական գրասենյակն իրականացնում է քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ժառանգության իրավունքի իրականացման հարցով, որի շրջանականերում, որպեսզի պարզվի անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքներ ունեցող անձանց շրջանակը անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Դավթաշեն տարածքային ստորաբաժանման կողմից ստանալ ժառանգության իրավունքի օբյեկտ հանդիսացող սեփականության իրավունքի ծագման հիմքը, որը մեր դեպքում հանդիսանում է առուվաճառքի պայմանագիր.

 

Քաղաքացի հանդիսանում է նշված անշարժ գույքի սեփականատիրոջ առաջին հերթի ժառանգը,

Սահմանված կարգով տվել է լիազորագիր, որպեսզի փաստաբանը կարողանա հարցմամբ ստանա անհրաժեշտ փաստաթուղթը

Փաստաբանական գրասենյակի կողմից ուղարկվել է գրություն` նշված առուվաճառքի պայմանագրի պատճենը տրամադրելու խնդրանքով

 Ի պատասխան ուղարկված հարցման` Դավթաշեն տ/ս կողմից տրամադրվել է ԱԲ-7843 /29.11.11/ տեղեկանքը, որտեղ նշված է, որ

Առուվաճառքի պայմանագրի լուսապատճենի տրամադրումը չի թույլատրվում:

 Նշված գրությամբ ստորաբաժանման կողմից խախտվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր. Մասնավորապես

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի

Հոդված 4  Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

 Հոդված 55.  Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

 ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

 Այսինքն  ստորաբաժանման աշխատակիցը և նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը  մինչ այժմ չեն կիրառում օրենքով հստակ ամրագրված պարտավորությունը` նշել այն իրավական ակտը, նորմը, որի հիման վրա մերժվում է քաղաքացուն տրամադրել իր իրավունքը. Այլապես, ինչպե՞ս հասկանալ լուսապատճենի տրամադրումը չի թույլատրվում արտահայտությունը- չի թույլատրվում, որովհետև իրենք են այդպես որոշել, կամ   ինչ որ մեկը կարգադրել է նման կերպ պատասխանել հարցումներին ..

 Հոդված 57.   Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

 Գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի Հոդված 11 սահմանում է   անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության մատչելիությունը

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ:

 2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տեղեկատվության մաս կազմող՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 3. Պետական գրանցման գործառույթի իրականացման արդյունքում գրանցում իրականացնող մարմնի կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում նաև` գրանցման համար ներկայացված, ինչպես նաև անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում առկա տեղեկատվությունից` անկախ դրա նյութական կրիչի (այսուհետ` իրավական կադաստրի տեղեկատվություն), ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չեն համարվում հետևյալ տեղեկությունները`

 1) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները.

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital