2016 թ-ի օգոստոսի 6-ից ուժի մեջ է մտել "Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին" Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքում կատարված մի շարք փոփոխությունները և լրացումները (Ընդունված 2016 թվականի հունիսի 29-ին):
Կենսաչափական տվյալներ` ներառում է "բոլոր մատների մատնադրոշմները "
Նախկինում կենսաչափական տվյալները ներառում էին միայն աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները
Անձնագրերի վավերականության նոր ժամկետները
Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով (նախկինում Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրն էր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով)
6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը
16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:
16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Նախկին կարգավորմամբ (Գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ):
Նոր փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում հնարավոր է կենսաչափական անձնագրի համար անձի լուսանկարահանումն իրականացվում, եւ մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում առանց իրավասու մարմին ներկայանալու:".
Հստակեցվել է անձնագրի տրամադրում մերժելու հիմքերը
Ուժը կորցրած է ճանաչվել անձնագիրն անվավեր ճանաչելու այն հիմքը, երբ քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
Երկարացվել է հին նմուշի անձնագրեր (1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր) ստանալու և վավերականության ժամկետը երկարացնելու հնարավորությունը, որը լրացել էր 2014թ-ին : Այժմ հին նմուշի անձնագրեր ստանալու հնարավորություն երկարացվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
Հ.Գ
Ներկայումս շարունակում են ուժի մեջ մնալ և հնարավոր է ստանալ բոլոր ներքոնշյալ անձը հաստատող 3 փաստաթղթերը կամ դրանցից որևէ մեկը
- Կենսաչափական անձնագիր
- Հին նմուշի անձնագիր
- Նույնականացման քարտ