«Այլեքս» -ի հերթական հաղթանակը Pro Bono կարգով ծառայություն մատուցելիս:

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը /հետագա տեքստում՝ Ծառայություն/ հայցով պահանջել էր կենսաթոշակառուից բռնագանձել 236.051 ՀՀ դրամ` որպես ավել վճարված կենսաթոշակի գումարը: Ծառայությունն իր պահանջը հիմնավորել էր այն հանգամանքով, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակի անցած թոշակառուն, դրա նշանակումից հետո գտնվել է աշխատանքային հարաբերություններում, ինչի մասին չի հայտնել Ծառայությանը: Այսպիսով, Ծառայությունը դատարանից խնդրել էր թոշակառուից բռնագանձել, իր գնահատմամբ վերջինիս օրենքի խախտմամբ վճարված մե քանի ամիսների կենսաթոշակը: Թոշակառուի շահերիը Pro Bono /անվճար/ կարգով ներկայացրել է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը, ում մասնագիտական ջանքերի արդյունքում էլ Ծառայության հայցը դատարանում մերժվել է:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital