Կարգավիճակ

Փաստաբան

Փաստաբան Չհանդիսացող անձ

 

 

Իրավաբանական կրթության առկայություն

 

Երաշխավորվում է

 

իրավաբանական կրթության առկայության փաստը պետք է ստուգել

 

 

Վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու,

խորհրդատվություն տրամադրելու հնարավորություն

 

 

 

Երաշխավորվում է

 

 

Չի երաշխավորվում

 

Չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ,

 

 

 

 

Երաշխավորվում է

 

 

 

Չի երաշխավորվում

 

Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ

 

 

 

 

Երաշխավորվում է

 

 

 

Չի երաշխավորվում

 

Իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել

 

 

 

 

Երաշխավորվում է

 

 

 

Չի երաշխավորվում

  

Որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ

 

 

  Երաշխավորվում է

 

Երաշխավորվում է միայն փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան անձանց  դեպքում

 

Տրամադրված խորհրդատվության  բովանդակությունն ու բնույթը

 

Փաստաբանական գաղտնիք է համարվում, կարող է հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում

 

Կարող են հրապարակվել առանց պատասխանատվության

 

 

 Պատասխանատվությունը

 

 

Փաստաբաններն անդամակցում են Փաստաբանների պալատին և օրենքի կամ էթիկային կանոնների խախտման համար կարող են ենթարկվել ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ կարգապահական պատասխանատվության

Միայն քաղաքացիաիրավական պատասխանատվություն

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital