Իրավաբանական կամ իրավական խորհրդատվությունը իրավաբանի կամ փաստաբանի կողմից իրավունքի որևէ ոլորտի վերաբերյալ դիմողին տրամադրվող մասնագիտական խորհրդատվություն է:
Իրավաբանական խորհրդատվությունը իրավաբանական օգնության հիմնական ձևերից մեկն է հանդիսանում:
Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ իրավաբանական խորհրդատվության հասկացության հստակ և սպառիչ բնորոշումը, սակայն այն անուղղակիորեն բացահայտված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով:
Փաստաբանության մասին օրենքի 5 հոդվածով սահմանված է, որ Փաստաբանը կարող է իրականացնել խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն): 5-րդ հոդվածով, ըստ էության, սահմանված է խորհրդատվության առավել նեղ բնորոշումը:
Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր /հոդված 17/.
Փաստաբանության մասին օրենքի 41 հոդվածի 2 մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ներառում է` խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում: Այստեղ որպես անվճար իրավաբանական օգնության տեսակ խորհրդատվությունը բնորոշվում է նաև որպես իրավաբանական տեղեկատվության տրամադրում:
Այսինքն, իրավաբանական խորհրդատվությունն, ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես իրավաբանական օգնության տեսակ, որն արտահայտվում է վստահորդներին իրավաբանական տեղեկատվություն տրամադրելու միջոցով ներառյալ՝ նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելը:
Իրավական գիտելիքներին չտիրապետող քաղաքացու կողմից իր իրավունքներն օրինական շահերը արդյունավետ իրացնելու հետ կապված օբյեկտիվորեն արտահայտված դժվարությունները պահանջում են իրավաբան պրոֆեսիոնալի կողմից համապատասխան աջակցություն:
Իրավաբանական խորհրդատվություն, երբեմն, բնորոշվում է նաև որպես որևէ իրավիճակում առավել օպտիմալ վարքագիծ ընտրելու, այդ թվում գործողություններ կատարելու վերաբերյալ պրոֆեսիոնալ խորհուրդների կամ առաջարկությունների տրամադրումը դրանք հայցողին:
Ո՞վ է իրավասու իրականացնել իրավաբանական խորհրդատվություն.
Իրավաբանական խորհրդատվություն տրամադրել կարող են ինչպես իրավաբաններն այնպես էլ փաստաբանները: Համացանցի զարգացմանը զուգահեռ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց թիվը էականորեն աճել է, բացի այդ ավելի հասանելի են դարձել օրենսդրական բազան և օրենքի մեկնաբանությունները
Եթե փաստաբանության մասին ՀՀ օրենքով դատական ներկայացուցչություն իրականացնել կարող են միայն փաստաբանները /հաշվի առնելով որոշ բացառություններ/, ապա իրավական խորհրդատվություն իրականացնելու իրավասությունը օրենքը չի սահմանափակել որոշակի սուբյեկտային կազմով:
Ցանկացած դեպքում իրավաբանական օգնության կարիք ունեցող անձն ինքն է ընտրում ում դիմել- իրավաբանին թե փաստաբանին: Փաստաբանի և իրավաբանի հիմնական տարբերությունն այն է, որ փաստաբանը նաև լիցենզավորված մասնագետ է, այսինքն` ունի արտոնագիր, որը նաև երաշխավորում է իրավաբանական կրթության առկայությունը և ապահովվում է օրենքով սահմանված երաշխիքներ: Հատկանշական է, որ փաստաբան հանդիսանալու հանգամանքն ինքնին չի երաշխավորում այն, որ վերջինիս կողմից տրամադրվող իրավական խորհրդատվությունն առավել որակյալ է, քան այն անձի կողմից տրամադրված խորհրդատվության, որն արտոնագիր չունի, այսինքն` փաստաբան չի հանդիսանում, սակայն ունի իրավագետի կրթություն: Ամեն դեպքում առնվազն իրավաբանական կրթության առկայությունն այն նվազագույն նախապայմանն է, որը պետք հաշվի առնել որևէ անձին դիմելիս, քանի որ, երբեմն, մեզ են դիմում քաղաքացիներ, որոնք տուժել են իրենց իրավաբան հռչակած, սակայն իրավական կրթություն չունեցող անձանց կողմից տրամադրված «խորհրդատվության» հետևանքով: Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են անձի կրթությունը, աշխատանքային փորձը, և հատկապես որևէ ոլորտում /որին առնչվում է իրավական խնդիրը/ մասնագիտացված լինելու հանգամանքը: Թեև պրակտիկ առումով ինչպես իրավաբանը այնպես էլ փաստաբանը կարող են իրականացնել իրավաբանական խորհրդատվություն, սակայն օրենսդրական առումով փաստաբանների համար սահմանված են որոշակի երաշխիքներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ որոշում կայացնելիս.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն vs վճարովի իրավաբանական խորհրդատվություն.
Որպես կանոն իրավաբանական խորհրդատվության տրամադրումը վճարովի է , սակայն որոշ կազմակերպություններ կամ անձինք այն տրամադրում են անվճար կարգով: Որոշ դեպքերում անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը բնորոշվում է լատիներեն տերմինով որպես pro bono ծառայություններ: Այս պրակտիկան առավել տարածված է ամերիկյան համակարգում:
Ինչո՞ւ են իրավաբանները տրամադրում անվճար իրավաբանական խորհրդատվություն
Իրավաբանները կամ փաստաբաններն իրենց գործունեության դիմաց ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետ ակնկալում են վարձատրություն:
Առավել տարածված է վարձատրության հետևյալ 3 տեսակները
- Հստակ կամ միանվագ գումար որևէ ծառայություն մատուցելու դիմաց
- Ժամավճարով ծառայությունների մատուցում
- Պայմանական կամ Հաջողության վճար /Contingent fee ,Success fee/, որը նշանակում է, որը նշանակում է , որ ծառայության դիմաց վճարումը տեղի է ունենալու գործը հաջողությամբ ավարտելու կամ որոշակի պայմանի ի հայտ գալու պարագայում
Հիմնականում անվճար իրավաբանական խորհրդատվություն առաջարկող անձինք կամ կազմակերպությունները անվճար խորհրդատվության միջոցով ակնկալում են անմիջական հանդիպման և խորհուրդների միջոցով որոշակի տպավորություն թողել ծառայություններ ստանալու կարիք ունեցող անձի վրա, որոնց վերջնանպատակը հետագայում վերը նշված 3 վճարման մեթոդներից որևէ մեկով անհրաժեշտ ծառայություններ մատուցելու միջոցով դիմողից վարձատրություն ստանալն է: Այսինքն` անվճար խորհրդատվությունը միայն առաջին հայացքից է անվճար. քանի որ ենթադրել, որ այն պարբերաբար իրականացվում է զուտ բարեգործական նպատակով իրատեսական չէ՝ հատկապես, եթե այն իրավաբանական օգնությունն իրականացվում է որպես կոմերցիոն գործունեություն՝ շահույթ ստանալու նպատակով : Բացառություններ, իհարկե կան, ինչպես նշվեց սակավաթիվ այն դեպքերն, երբ օրինակ անվճար իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է PRO BONO կարգով այն սուբյեկտների կողմից, որոնք խորհրդատվությունն իրականացնում են վճարովի հիմունքներով կամ ոչ առևտրային կարգավիճակ ունեցող սուբյեկտի կողմից:
Իրավաբանական խորհրդատվության տրամադրումը կազմակերպություններին.
Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 10 հոդվածի համաձայն ծախս է համարում դատական ծախսերը, իրավաբանական, այլ խորհրդատվական ծառայությունների ծախսերը.
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Այսինքն` շահութահարկ վճարող կազմակերպությունները իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտվելու դեպքում այդ խորհրդատվության կամ մատուցված ծառայության արժեքի չափով իրենց համախառն եկամտից կատարում են նվազեցումներ և այս առումով փաստացիորեն դրանց դիմաց կատարված վճարումները իր շահույթի հաշվին չի կատարվում և խելամտության սահմաններում ստացված իրավաբանական խորհրդատվությունն ու իրավաբանական ծառայությունները դե ֆակտո անհատույց բնույթ ունեն:
դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հնարավորություն :
Իրավաբանական խորհրդատվության տրամադրումը նոտարների կողմից.
Օրենսդրական նոր փոփոխություններով նոտարի կարգավիճակ ունեցող անձիք ևս կարող են իրականացել իրավաբանական խորհրդատվություն:
Նոտարն իրավունք տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ: