«Այլեքս» փաստաբանական գրասենյակը քաղաքացիներին առաջարկում է ծառայություններ ժառանգության ընդունման, ինչպես նաև ժառանգական վեճերի լուծման գործընթացներում:

 

Ժառանգության հարցերով հաճախ տրվող հարցեր- փաստաբան Հ. Օհնիկյանի պատասխանները

Ինչու՞ է անհրաժեշտ փաստաբանի մասնակցությունը ժառանգության գործերով.

Ժառանգության իրավունքի ձևակերպման հարցում կարևոր է ժառանգության իրավունքի ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող անձի ներգրավումը:

Ժառանգական գործի լուծման հարցում էական է`

-ժառանգատուի կողմից ժառանգության իրավունքը ձևակերպելու ժամանակով պայմանավորված՝ ժառանգ/ներ/ի կողմից ձեռնարկած գործողությունների բացահատումը,

-ժառանգատուին պատկանող գույքի ձեռքբերման ժամանակաշրջանով և գույքի տեսակով պայմանավորված՝ ժառանգական զանգվածի ճշգրիտ որոշումը,

-ժառանգատուների թվով և գույքը ժառանգելուն հավակնող անձանց տարիքային և այլ առանձնահատկություններով, անգամ՝ ժառանգատուի կենդանության օրոք նրանց դրսևորած որոշակի գործողություններով պայմանավորված՝ ժառանգների հստակ կազմը:

Ժառանգության յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, եզակի իր փաստական, ուշադրության արժանի հանգամանքների կազմով, որոնց ատնեսումը կարող է հանգեցնել ժառանգական գործի սխալ հանգուցալուծմանը: Այս առումով կարևորովում է ժառանգության իրավահարաբերությունները կարգավորող նորմերի, դրանց վերաբերյալ առանձին գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունների, ինչպես նաև ժառանգության իրավունքի ձևակերպման հետ անմիջականորեն առնչվող այլ ինստիտուտները կարգավորող ներմերի իմացությունը, դրանց համադրումն ու կոնկրետ ժառանգական գործով կյանքի կոչումը: Սրանք այն հմտություններն են, որոնց տիրապետում է բացառապես ոլորտում մեծ փորձառություն և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող փաստաբանը:

 

Ինչու՞ օգտվել փաստաբանական ծառայություններից.

-Կկանխեք այն բացասական հետևանքները, ընդհուպ՝ գույքը ժառանգելու իրավունքից զրկվելը, որոնք առաջանում են մասնագիտական գիտելիքների բացակայության պայմաններում իրավունքների և շահերի ինքնապաշտպանության դիմելիս:

-Դուք կազատվեք այն բոլոր քաշքշուկներից, որոնք առաջանում են ժառանգության ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը հավաքագրելու գործընթացում տարբեր մարմինների հետ հարաբերվելիս:

-կխնայեք Ձեր ժամանակը, նյարդերը և ակնկալվող արդյունքին կհասնեք անհամամատ սեղմ ժամկետներում:

 

«Այլեքս»-ն առաջարկում է փաստաբանական ծառայություններ.

-Ժառանգությունն ընդունելու գործընթացում՝

  • արտադատական եղանակով՝ նոտարական գրասենյակ դիմելու միջոցով,
  • դատական եղանակով՝ ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու միջոցով,

- ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողումը դատական կարգով հարգելի ճանաչելու գործընթացում,

- ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ կամ մասնակի անվավեր ճանաչելու դատական կարգով գործընթացում,

-կտակը դատական կարգով անվավեր ճանաչելու գործընթացում,

-ժառանգին դատական կարգով ժառանգությունից մեկուսացնելու գործընթացում:

ժառանգությունն ընդունելուն խոչընդոտող հանգամանքների վերացմանն ուղղված այնպիսի գործընթացներում ինչպիսիք են՝

  • հայրության ճանաչումը,
  • փաստաթղթերում առկա անճշտությունների հետևանքով՝ իրավաբանական բնույթի փաստերի հաստատումը,
  • ժառանգական զանգվածում գույքը ներառելու նպատակով՝ նախկինում օրենքի խախտմամբ կնքված գործարքների վիճարկումը,
  • այլ գործընթացներ:

 

Ինչու՞ օգտվել «Այլեքս» փաստաբանական գրասենյակի ծառայություններից.

-ծառայությունները մատուցվում են Ժառանգության ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող, փորձառու, ժառանգության իրավունքի զարգացմանը մշտապես հետևող, սկզբունքային և եռանդուն փաստաբանները,

-ժառանգության իրավունքի ձևակերպման բոլոր արտադատական և դատական գործընթացների ավարտին, արդյունքը՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու /սեփականության վկայական ձեռքբերելու/ գործընթացը ԱՆՎՃԱՐ իրականացնելու հնարավորությամբ:

 jarangutyun

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital