- Մանրամասները
Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Թիվ ԱՐԱԴ/0405/02/16 գործով անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն պարագայում, երբ բանկի կնիքն առկա չէ փաստաթղթի վրա:
- Մանրամասները
2019 թվականի ապրիլի 23-ին ընդունված Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով սահմանվել է նոր կատեգորիա՝ Իրավաբանական անձի իրական սեփականատեր: /Օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
- Մանրամասները
2019 թվականի ապրիլի 23-ին ընդունված Նույնականացման քարտերի մասին 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքում կատարված փոփոխությամբ երկարաձգվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի/սովորական անձնագրերի/ տրամադրման (փոխանակման) ժամկետները մինչև 2021թ-ը: