Մի՛ շտապեք գնել ավիատոմսեր, ամրագրել հյուրանոց կամ որոշել ամուսնության գրանցման օրը, քանի դեռ համոզված չեք, որ ձեր փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանում գործող պահանջներին։
Հայաստանում ամուսնություն գրանցել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները հաճախ կարծում են, որ գործընթացը պարզ է․ անհրաժեշտ է հավաքել մի քանի փաստաթուղթ, թարգմանել դրանք և ներկայացնել համապատասխան պետական մարմին։ Սակայն նույնիսկ մեկ բացակայող կամ ոչ պատշաճ ձևակերպված փաստաթուղթը կարող է խաթարել ձեր ամբողջ ծրագիրը։
Ի՞նչ պետք է իմանաք մինչև Հայաստան ժամանելը։
Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ձևակերպման պահանջները կախված են ձեր քաղաքացիությունից և կոնկրետ հանգամանքներից։ Որոշ որոշ դեպքերում կարող են պահանջել ապոստիլ կամ հյուպատոսական վավերացում, իսկ դրանց ստացումը կարող է ժամանակ պահանջել։
Եթե փաստաթղթերի թերությունները պարզվեն միայն Հայաստան ժամանելուց հետո, խնդիրը հնարավոր է չկարողանաք լուծել տեղում։ Հնարավոր է անհրաժեշտ լինել կրկին դիմել ձեր երկրի իրավասու մարմիններին, ստանալ նոր փաստաթղթեր, կազմակերպել դրանց վավերացումն ու թարգմանությունը, ինչը ծախսատար և ժամանակատար գործընթաց է։ Արդյունքում կարող եք ստիպված լինել՝
- փոխել վերադարձի ավիատոմսերը,
- երկարացնել հյուրանոցում կեցությունը,
- կրել լրացուցիչ ծախսեր,
- կամ նույնիսկ հեռանալ Հայաստանից՝ այդպես էլ չգրանցելով ամուսնությունը։
Հետևաբար՝ փաստաթղթերի փաթեթի ամբողջականացումն ու ստուգումը կարևոր է նախքան Հայաստան ժամանելը։
Անհրաժեշտ է իմանալ նաև, որ Հայաստանում ամուսնության գրանցման վարչական վարույթն իրականացվում է պետական լեզվով՝ հայերենով։
Գործընթացը չի սահմանափակվում փաստաթղթերի ներկայացմամբ․ անհրաժեշտ է նաև տեղում համապատասխան հարցաշար լրացնելու համար հաղորդակցվել աշխատակցի հետ։
Այսպիսով՝ փաստաթղթերի նախնական իրավական ստուգումը թույլ կտա պարզել՝
- ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հենց ձեր դեպքում,
- ինչպես պետք է դրանք ձևակերպվեն և վավերացվեն,
- ինչ ընթացակարգեր են սպասվում Հայաստանում,
- ինչպես կազմակերպել գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում։
Ճիշտ նախապատրաստումը կարող է ձեզ ազատել ավելորդ ծախսերից, անորոշությունից և չնախատեսված ուշացումներից։
«Այլեքս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավական աջակցություն Հայաստանում ամուսնության գրանցման ամբողջ գործընթացում՝ փաստաթղթերի նախնական ստուգումից մինչև ամուսնության գրանցման ժամանակ մասնագետի ուղեկցումն ու ամուսնության վկայականի անհրաժեշտ վավերացումը։
Երկարամյա մասնագիտական փորձը մեզ հնարավորություն է տալիս հաշվի առնելու տարբեր երկրների քաղաքացիների ամուսնության գրանցման հետ կապված իրավական և ընթացակարգային առանձնահատկությունները, կանխատեսելու հնարավոր բարդությունները և յուրաքանչյուր դեպքում առաջարկելու գործնական լուծումներ։


