«Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-Ի ՀՕ-134-Ն օրենքիով սահմանվել է, թե որոնք են հանդիսանում էներգետիկ ըմպելիքներ։

էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ն, և որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում` բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի.
Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը:
Արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:
Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)` "էներգետիկ ըմպելիք" նշումով: Դարակաշարը (հատվածը) պետք է ունենա "Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց" ընթեռնելի և տեսանելի վայրում տեղադրված գրառում:":
Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թ-ի օգոստոսի 14-ից։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital