Հարկ վճարողները կդասակարգվեն բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  25 մայիսի 2017 թվականի N 570-Ն որոշմամբ սահմանել է  հարկ վճարողների՝  ըստ ռիսկային չափանիշների դասակարգման կարգը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն   ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` հարկ վճարողները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում.

ա. բարձր ռիսկայնության (ընդգրկվում են հարկ վճարողների մինչև 20 տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման):
բ. միջին ռիսկայնության,
գ. ցածր ռիսկայնության.

Ռիսկային չափանիշների հիման վրա  որոշվում է հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը (միավորը), այնուհետև ռիսկայնության աստիճանի (միավորի) որոշման արդյունքներով` հարկ վճարողները դասակարգվում են ` բարձր, միջին և ցածր խմբերում:

Պետք է ի նկատի ունենալ, որ, որոշումը տարածվում է միայն  ավելացված արժեքի հարկ շրջանառության հարկ վճարողների վրա:
Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք է ընդունվելու, թվով 19 չափանիշներ ինչպիսիք են հարկ վճարողի շահութաբերության (եկամտաբերության) մակարդակը, նախկինում կատարված ստուգումների առկայությունը, շահույթի բացակայությունը կամ վնասի առկայությունը և այլն:
ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարողները, ինչպես նաև հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում
Պարտադիր աուդիտի ենթակա, սակայն աուդիտ չանցած, ինչպես նաև "Հաշվապահական հաշվառման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտավորություն ունեցող, սակայն ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակած հարկ վճարողները, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են բարձր ռիսկայնության խմբում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital