Ընկերության հիմնադրում Անգլիայում
Արևմտյան Եվրոպայում Միացյալ Թագավորության տնտեսության զարգացման աստիճանը զիջում է միայն Գերմանիային: Թեև Անգլիան ՛՛հարկային դրախտ՛՛ չի համարվում , սակայն հարկային դրույքաչափերը բավականին ցածր են համեմատած այլ եվրոպական երկրների: Անգլիական ընկերությունն արդյունավետ է օգատագործել որպես միջազգային առևտրային հոլդինգի մաս, որի արդյունավետ պլանավորումը հնարավորություն է տալիս նվազեցնել կամ ընդհանրապես խուսափել անգլիական հարկումից:
Անգլիական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Առվազն մեկ տնօրեն , որը պետք է լինի ֆիզիկական անձ
Նվազագույն կանոնադրական կապիտալ 2 ֆունտ
Տնօրենի և սեփականատիրոջ տվյալները հասանելի են հանրային ռեգիստրում. Նոմինալի կիրառումը տարածված է
ԱԱՀ հաշվառման հնարավորություն. պահանջվում է գրասենյակ և բանկային հաշիվ Անգլիայում
Տարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն
Անգլիական ընկերակցություն UK LLP
Առվազն երկու մասնակիցների առկայություն (սովորաբար օգտագործվում է երկու առանձին օֆշորային ընկերություն)
Ընկերակցությունը չունի կանոնադրական կապիտալ որպես այդպիսի. միայն մասնակիցների ՛՛ներդրումները՛՛
0 տոկոս կորպորատիվ հարկի դրույքաչափ, քանի որ շահույթը փոխանցվում է կոմանդիտիստներին
Տարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն
Տարածված կիրառելիությունը
Առավել տարածված են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ LTD, իսկ ընկերակցությունները առաջացել են 2001թ-ի փոփոխություններից հետո: Ընկերակցությունը հնարավորություն ունի ամբողջությամբ խուսափել կորպորատիվ հարկը վճարելուց, եթե մասնակիցները ոչ ռեզիդենտ անձինք են, իսկ Անգլիայի տարածքում գործունեություն չի իրականցնում.
երկու կազմակերպաիրավական ձևն էլ ՍՊԸ-ն կամ LTD և Ընկերակցությունը կամ UK LLP-ն օգտագորվում են որպես.
Հոլդինգային ընկերություն. կարող է ստանալ դիվիդենտ օտարերկյա դուստր ընկերությունից կամ վճարել դիվիդենտ օֆշորում գրանցված բենեֆիցիարին առանց որևէ անգլիական հարկման հետևանքներ առաջացնելու
Գործակալական ընկերություն, որն իրականացնում է միջազգային առևտրային գործունեություն՝ հանդես գալով օֆշորի կամ ոչ անգլիական ռեզիդենտի գործակալ՝ ստանալով միայն գործակալական կամ կոմիսիոն եկամուտ: Այս մեխանիզմի միջոցով հնարավոր է նաև դե ֆակտո բացել անգլիական հաշիվ օֆշորում գրանցված պրինցիպալի համար
Նոմինալ ընկերություն. ակտիվների սեփականատեր
Ռոյալթի ստանալու նպատակով. կրկին ազատված լինելով հարկումից Անգլիայում, եթե մտավոր սեփականության օբյեկտը կապված չէ ռեզիդենտի սեփականության հետ
Անգլիական ընկերության հարկումը
Կորպորատիվ հարկի դրույքաչափը 24%: Շահույթը £300,000 չգերազանցելու դեպքում դրույքաչափը 20% է: Հարկման բազան նվազեցնելու նպատակով հաճախ օգտագործվում է կոմիսիոն կամ գործակալական մոդելը
0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար
Գույքի հավելաճի հարկումը (CGT) Հավելաճը դիտարվում է որպես սովորական գործունեությունից ստացված շահույթ
Հարկային աղբյուրի մոտ հարկումը
Ռոյալթի- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն
Դիվիդենտ- 0%
Տոկոսի հարկում- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն