Մեր արբիտրաժային թիմը առևտրային արբիտրաժի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները.
- Ներկայացուցչություն ad hoc /ինստիտուցիոնալ արբիտրաժային վարույթներով ինչպես Հայաստանյան այնպես էլ առաջատար արբիտրաժային կենտրոններում Լոնդոն, Փարիզ, Ժնև, Ստոկհոլմ, Նյու Յորք, Դուբայ, Սինգապուր, Հոնկոնգև այլն.
- Աջակցություն արբիտրաժային համաձայնությունների բանակցման և ձևակերպման գործընթացում միջազգային գործարքներում հաճախորդների իրավունքների առավելագույն պաշտպանության նպատակով.
- Աջակցություն /ներկայացուցչություն արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործընթացներում ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ երկրներում (Նյու Յորքի 1958 կոնվենցիայի անդամ).
- Արբիտրաժային վճիռների չեղարկման վարույթներում իրավական աջակցություն/ներկայացուցչություն.
Մեր թիմը հմտորեն տիրապետում է առաջատար արբիտրաժային ինստիտուտների (ICC, AAA, LCIA, SCC) կանոնների առանձնահատկություններին: Մենք մասնավորապես հմտացել ենք կիրառելի արբիտրաժային կանոնների, արբիտրաժային ակտերի, միջազգային պայմանագրերի համադրված կիրառման և գործի լուծման և հնարավոր որոշումների հարկադիր կատարման գործընթացներում դրանց հնարավոր ազդեցության վերհանման հարցերում:
Մենք ներկայացնում ենք Հայաստանյան և վերազգային կազմակերպությունների շահեր, որոնք բարձ գնահատելով մեր կարողությունները և առավելագույն արդյունքին հասնելու մեր հմտությունները չեն հապաղում կրկնակի անգամ օգտվել մեր ծառայություններից: