Լուծարում
Սնանկություն՝ Կամավոր և հարկադիր
Լիկվիդացիա՝ Վերակազմակերպում
Լիկվիդացիա օֆշորի միջոցով
Այլընտրանքային լիկվիդացիա
Կազմակերպությունը փակելու իրավական և պրակտիկ տեսակները, ընթացակարգեր
Բացել սեփական ֆիրման բավականին դյուրին է, սակայն ֆիրման փակելու գործընթացը իրավական տեսանկյունից առավել դժվար գործընթաց է և իր հետ կրում է բազմաթիվ ռիսկեր: Որքան ընկերության ծավալները մեծ են, այնքան ավելի դժվար է դադարեցնել դրա գործունությունը: Ուստի առաջարկվող ծառայությունները վերաբերում են այն ընթացակարգերին, որոնց միջոցով հնարավոր կլինի փակելու ՍՊԸ-ն կամ ՓԲԸ-ն
Մասնավորապես առաջարկվող հնարավորությունները թույլ են տալիս
• Օրինական ճանապարհով լիկվիդացնել, ազատվել ոչ եկամտաբեր ֆիրմայից
• Խուսափել հետագա պարտավորություններից, տոկոսների ավելացումից
• Ապահով և կոնֆիդենցիալ իրականացնել փակման գործընթացը, խուսափել հետագա ռիսկերից
Ստանդարտ գործընթաց. Ընկերության լուծարում .
Ընկերության սովորական փակման կամ լուծարման ճանապարհը բավական երկարատև գործընթաց է, որը տևում է 4- 9 ամիս, և որն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է անցնել մի շարք գործընթացների միջոցով:
Կարևոր է իմանալ. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և, սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները: Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում քաղ. օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:
Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:
Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:
Ընկերության Լուծարում սնանկության միջոցով.
Եթե ֆիրման ունի արդեն գործող պարտքեր, կարելի է ի նկատի ունենալ նաև կամավոր սնանկության ճանապարհը, որը հնարավորություն կտա խուսափելու բռնագանձումներից և հարկադիր սնանկությունից՝ արդյունքում առավել կառավարելի դարձնելով ընկերության փակման գործընթացը:
Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: ՀՀ քաղ. Օրենսգիրք հոդված 67:
Ընդհանուր առմամբ այս պարագայում գործում է ընկերության փակման երկու տարբերակ. Կամավոր և հարկադիր
Հարկադիր փակումը, որն իրականացվում է ընկերության հարկադիր լուծարման միջոցով՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա է իրականացվում, եթե ընկերության գրանցման ժամանական տեղի են ունեցել անթույլատրելի սխալներ (դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.), եթե ընկերության գործունեությունը հակասում է գործող օրենսդրությանը, (առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում)կամ եթե ֆիրման ունի այնպիսի պարտավորություններ, որոնց իրականացումը կամ պարտքերի փակումը դարձել է անհնար:
Ընկերությունը լուծարելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել բիզնեսի գործունեությունը «մաքուր էջից » սկսելու ցանկությամբ
Կամավոր սնանկության պարագայում սեփականատերն ինքն է միջոցներ ձեռնարկում ընկերությունից ազատվելու համար, որն այլևս չի արադացնում իր գոյությամբ :
Լիկվիդացիա, հասկացություն և տեսակներ.
Ընկերության լիկվիդացիան, կամ ընկերությունը փակելու (լուծարելու) գործընթացն առավել պահանջված է այն պարագայում, երբ ընկերությունը այլևս եկամտաբեր չէ և նրա հետագա գործունեությունն աննպատակահարմար է դարձել: Գործընթացի արդյունքում ընկերության փակման վերաբերյալ տվյալները մուտք են արվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Ընկերությունը դադարեցնում է իր գոյությունը:
Առաջարկվող լիկվիդացիայի տեսակները երեքն են
1. Ալտերնատիվ լուծարում՝ վերակազմակերպում
2. Ընկերության փակում օֆշորի միջոցով
3. Այլընտրանքային լիկվիդացիա՝ երրորդ անձի միջոցով
Ֆիրմայի ալտերնատիվ լուծարման տարբերակներ կամ այլընտրանքային լիկվիդացիա ՍՊԸ, ՓԲԸ,ԲԲԸ վերակազմակերպում
Գոյություն ունի ընկերության լուծարման այլընտրանքային տարբերակներ , ինչպիսին են ընկերության վերակազմակերպումը՝ միացման կամ միաձուլման միջոցով: Ընկերության այսպիսի վերակազմակերպման հետևանքով նրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են իրավահաջորդ ընկերությանը:
Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
Ընկերության փակում օֆշորի միջոցով.
Ընկերության լիկվիդացիա օֆշորի միջոցով, օրինական և անվտանգ ճանապարհ փակելու ընկերությունը- ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն
Ներկայումս ընկերության լուծարման ամենադյուրին տարբերակներից մեկը դրա լիկվիդացիան է օֆշորի միջոցով՝ վաճառքը որևէ օֆոշորային ընկերությանը. գործող ընկերության մասնակիցները դուրս են գալիս և որպես նոր մասնակից է հանդես գալիս օֆշորային ընկերությունը: Գործընթացը կարելի է իրականացնել ինչպես միանգամից այնպես էլ փուլայի տարբերակով. Փուլային տարբերակի դեպքում օֆշորային ընկերությունը դառնում է գործող ընկերության 20 տոկոս բաժնեմասերի սեփականատեր, որն իրականցվում է ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և այդ 20 տոկոսը օֆշորային կազմակերպության կողմից ձեռք բերվելու եղանակով: Այնուհետև լուծարվող ընկերության մասնակիցները կամ մասնակիցը իրենց բաժնեմասներն օտարում են օֆշորային ընկերության: Ընկերության տնօրենը փակում է ընկերության հաշիվը և իր դիմումի հիման կամ նոր սեփականատիրոջ որոշման հիման վրա ազատվում է տնօրենի պաշտոնից և նրա փոխարեն տնօրեն է նշանակվում օֆշորի ներկայացուցիչը, որը չունի ՀՀ քաղաքացիություն: Ընկերության բոլոր փաստաթղթերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
Օֆշորի միջոցով ընկերության լիկվիդացիան ունի մի շարք առավելություններ, որոնից առաջնայինը դրա արագությունն է, որի տևողությունը սովորաբար չի գերազանցում 1-ից 2 ամիսը: Այդ ձևով հնարավոր է ընկերությունը փակել առանց հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելու և առանց ավելորդ գործընթացների:
Ծառայությունների արժեքը.
Ծառայությունների արժեքը կազմավորվում է փաստաթղթերի նոտարական թարգմանության համար անհրաժեշտ վճարներից, կանոնադրության և այլ փաստաթղթերի պետ ռեգիստրում փոփոխությունների համար պահանջվող վճարներից, և իրավաբանական ծառայության վճարից, որը հաշվարկվում է հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները: Պետք է ի նկատի ունենալ, որ այս տարբերակով ընկերության փակումը շատ դեպքերում կարող է առավել ձեռնտու լինել նաև ֆինանսական տեսանկյունից:
Ընկերության փակում բաժնեմասերը կամ բաժնետոմսերը երրորդին անձին օտարելու միջոցով կամ այլընտրանքային լիկվիդացիա ՍՊԸ, ՓԲԸ,ԲԲԸ.
Ընկերության արագացված լուծարման մեկ այլ եղանակ է հանդիսանում բաժնեմասերը կամ բաժնետոմսերը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող երրորդին անձին (ոչ ռեզիդենտի) օտարելը: Երբ գործող ֆիրմայի բաժնետերը կամ մասնակիցները ցանկանում են «ազատվել անցանկալի ֆիրմայից, հնարավորինս սեղմ ժամկետներում այս տարբերակի ընտրությունը ևս տարածված է: Ոչ ռեզիդենտը նաև զբաղեցնում է ընկերության տնօրենի հաստիքը: Թեև պետք է նշել, որ լուծարման այս եղանակը , թեև ժամանակային առումով ամենաարագն է, սակայն միևնույն ժամանակ բավականին ծախսատար է համեմատած այլ տարբերակների:
Ընկերության փակման այլ տարբերակներ ևս առկա են, որոնց մասին հնարավոր է ստանալ համապատասխան տեղեկատվություն ԱՅԼԵՔՍ Փաստաբանական գրասենյակին կապ հաստատելու միջոցով: Մենք երաշխավորում ենք գաղտնիություն ու այս ոլորտում ծառայությունների հնարավորինս լայն սպեկտր: